Լրահոս
Աշխարհ
13:00
07.01.26
168

Արյունալի մարտեր են Հալեպում. բնակչությանը տարհանել են երկու թաղամասից

Հայաշատ քաղաք Հալեպում Սիրիայի կառավարական զորքերի և քրդական ուժերի միջև բախումներ են սկսվել, որի հետևանքով առնվազն 9 մարդ է զոհվել՝ ըստ AFP գործակալության: Իրավիճակը թեժացել է, երբ Դամասկոսում Սիրիայի դեմոկրատական ուժերը կառավարության հետ բանակցություններ էին վարում իրենց մարտիկներին Սիրիայի ազգային բանակում ինտեգրելու համար: Հնարավոր է բանակցությունները փակուղի են մտել: Ըստ լուրերի՝ Հալեպի օդանավակայանի գործունեությունը 24 ժամով դադարեցվել է: