Լրահոս
Հասարակական
19:45
06.07.22
402

«Արթմեդ» բժշկական կենտրոնի վերելակի հորանում հայտնաբերվել է տղամարդու դի

Img default alt hy

«Shamshyan.com»-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում գործող «Արթմեդ» բժշկական կենտրոնում: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16:45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարութան փրկարար ծառայության 911 և ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է  ստացվել, որ  Ծարավ Աղբյուր փողոցի թիվ 55ա հասցեում գործող «Արթմեդ» ԲԿ-ի վերելակը պոկվել, ընկել է և ներսում քաղաքացի է եղել: 

Փրկարարներն ու ոստիկանները վերելակի հորանում հայտնաբերել են տղամարդու դի և նրա մահը հաստատել է նաև նշված բժշկական կենտրոնի բժիշկը: 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ թեպետ ահազանգը ստացվել է վերելակի պոկվելու վերաբերյալ, սակայն վերելակը ոչ թե պոկվել, այլ ըստ նախնական տեղեկությունների՝ հոսանքազրկման պատճառով քաղաքացին մնացել է վերելակի մեջ և փորձել է դուրս գալ, սակայն ընկել է հորանը: 

Այս տեղեկությունը ոստիկանությունն ու քննչական բաժինը ճշտում են: