Լրահոս
Միջազգային
22:25
07.07.22
173

«Արտակարգ խաղաղություն»՝ Կարակալպակստանում. Ուզբեկստանի նախագահը մեղադրում է արտաքին ուժերին

Կարակալպակստանի դեպքերի համար Ուզբեկստանի նախագահը «արտաքին ուժերին» է մեղադրել: Շավքաթ Միրզիոևի խոսքով` անկարգությունները ինքնավար հանրապետությունում «տարիներ շարունակ նախապատրաստվել են արտաքին չարամիտ ուժերի կողմից՝ Ուզբեկստանի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգություն անելու և ազգամիջյան հակամարտություն ստեղծելու նպատակով»: