Լրահոս
Քաղաքական
10:37
05.07.22
224

Արտահերթով ՔՊ-ականներն արագ կսղղացնեն օրենքը

Img default alt hy

«Հրապարակ» թերթը գրել է. «ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 6-ին կրկին արտահերթ նիստեր է հրավիրել։ Դեռևս օրակարգը չի հաստատվել, սակայն ՔՊ-ականները վստահեցնում են, որ հիմնականում երկրորդ ընթերցման ներկայացվող կիսատ նախագծերն են քննարկելու և ընդունելու։  

ՔՊ-ում մտադիր են արձակուրդային այս սեզոնին, երբ մարդկանց մեծ մասը հանգստանում է և մեծ աղմուկ չի բարձրանա, 24 ժամյա ռեժիմով քննարկել և սղղացնել Պաշտպանության մասին աղմկահարույց օրենքը։ Ըստ ամենայնի, վաղվա արտահերթը վերջինը չի լինի, օրենսդիրները մինչև արձակուրդը սկսվելը նիստերի կմասնակցեն: Իսկ արձակուրդը նրանց համար սկսվում է հուլիսի 16-ից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։