Լրահոս
Քաղաքական
19:32
28.11.25
229

Արշակ սրբազանի հարցը կքննի նոր հանձնաժողովը. կարգալույծ կլինե՞ն Փաշինյանի մոտ գնացած սրբազանները

8 եպիսկոպոսների ու Փաշինյանի հանդիպումից հետո հոգևորականները փակվել են Վեհարանում՝ գերագույն հոգևոր խորհրդի ժողովի. Մայր Աթոռը, որ սովորաբար հայտարարում էր ժողովների մեկնարկի մասին, երկար լռությունից հետո հայտարարել է, նիստը չի կայացել: Վեհարան չեն գնացել Նավասարդ, Վրթանես, Վազգեն և Աբրահամ սրբազանները, որ Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ էին և երեկ` առանց Վեհափառի օրհնության Փաշինյանի հետ հանդիպման են մասնակցել: