Լրահոս
Սպորտ
12:07
09.09.22
113

Արոնյանն առաջին հաղթանակն է տոնել Sinquefield Cup-ում

Img default alt hy

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին անդամ Լևոն Արոնյանը շարունակում է պայքարը Sinquefield Cup-ում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱՄՆ-ում անցկացվող այս մրցաշարում կայացել են 6-րդ տուրի պարտիաները: Գրոսմայստեր Լևոն Արոնյանն առաջին հաղթանակը տոնեց այս մրցաշարում: Արոնյանի մրցակիցը Ֆրանսիան ներկայացնող Մաքսիմ Վաշիե-Լագրավն է: Պարտիայի 49-րդ քայլին ֆրանսիացին անձնատուր եղավ:

Այս հաղթանակից հետո Արոնյանը մրցաշարային աղյուսակում 5-րդն է: Առաջատարը 4 միավորով ԱՄՆ ներկայացուցիչ Ուեսլի Սոն է: