Լրահոս
Քաղաքական
23:18
11.06.22
293

Արման Բաբաջանյանը հերթական անգամ ստել է

Img default alt hy

Դատարանը՝ դատավոր Նաիրա Ավետիսյանի նախագահությամբ, գտել է, որ Արման Բաբաջանյանը զրպարտել է Վանեցյանին, որ հայցվորի պահանջը հիմնավոր է և պարտավորեցրել է Բաբաջանյանին՝ www.factor.am կայքով բանավոր խոսքի միջոցով հրապարակայնորեն հերքել Արթուր Վանեցյանի պատիվը և արժանապատվությունը արատավորող և զրպարտություն հանդիսացող տվյալները ու ներողություն խնդրել Արթուր Վանեցյանից՝ սահմանելով ներողություն խնդրելու հետևյալ ձևը.

«Ես` Արման Բաբաջանյանս, ներողություն եմ խնդրում Արթուր Վանեցյանից, վերջինիս հասցեին www.factor.am կայքով բանավոր խոսքի միջոցով հրապարակայնորեն հերքել նույն կայքում 18.09.2020թվականին հրապարակված «Վանեցյանն է «Դոսյեի» Կանդիդատ անունով անձը․ նա վաճառված է ռուսական հատուկ ծառայություններին․ Արման Բաբաջանյան» վերտառությամբ տեսանյութում նրա վերաբերյալ հնչեցված «անհայրենիք» վիրավորական արտահայտության համար»:

Հիշեցնենք, որ 2019 թ. էլ առաջին ատյանի դատարանը բավարարել էր Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Անի Ալավերդյանի հայցը և պարտավորեցրել՝ «www.1in.am» լրատվական կայքում Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ հրապարակված չորս հոդվածներում տեղ գտած տեղեկությունների վերաբերյալ հերքում հրապարկել այն մասին, որ հիշյալ հոդվածներում Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չի համապատասխանում և զրպարտություն է:

Դատարանը պատասխանող կողմին պարտավորեցրել էր հայցել Ռոբերտ Քոչարյանի ներողամտությունը, վերջինիս վերաբերյալ զրպարտություն պարունակող տեղեկատվություններ հրապարակելու և տարածելու, ինչպես նաև նրա պատիվը և արժանապատվությունը արատավորելու համար:

Դատարանը մասնակի բավարարել էր նաև հայցվոր կողմի ներկայացրած զրպարտության դիմաց փոխհատուցման վերաբերյալ 2.000.000 դրամի չափով պահանջից՝ 400 000 ՀՀ դրամը: