Լրահոս
Քաղաքական
13:50
20.11.24
227

Արձագանքը պետք է լինի կոշտ և զսպող. Տիգրան Աբրահամյան

Img default alt hy

Աժ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այն երկրներն ու միջազգային կառույցները, որոնք հայտարարում են արցախցիների խաթարված իրավունքների վերականգնման, այդ թվում` Արցախ վերադարձի անհրաժեշտության մասին, խնդրին սրտացավ ու անկեղծ մոտենալու դեպքում խիստ ուշադրության կենտրոնում կպահեին Ստեփանակերտն ավիրելու խնդիրը:

Տևական ժամանակ է` ինչ Ադրբեջանը քանդում է Ստեփանակերտի թաղամասերը, ոչնչացնում, անարգում ոչ միայն Արցախի պատմամշակութային կոթողներն ու սրբավայրերը, այլ մարդկանց ունեցվածքը:

Միջազգային կառույցները որպես կանոն արձագանքում են Արցախի հոգևոր արժեքների ոչնչացմանը, բայց այդ հայտարարությունները որևէ լուրջ հետևանք չեն ունենում:

Եթե աշխարհաքաղաքական դերակատարների մոտեցումներում Արցախի հարցը զուտ շահարկումների և Ադրբեջանի վրա ազդելու ճնշման միջոց չէ, ապա դրա հետ կապված արձագանքը պետք է լինի կոշտ և զսպող»: