-
Միջազգային
Իրանական պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում բանակցությունների անցկացման վայրը
23:0021.06.26 -
Քաղաքական
ՍԴ–ն 7 քաղաքական ուժերի դիմումները կքննի հունիսի 26–ին՝ մեկ միասնական նիստի ընթացքում
22:3621.06.26 -
Քաղաքական
Շուտով կունենանք լավ նորություններ, բանակցություններն ընթանում են. հարցազրույց Լևոն Քոչարյանի հետ
22:0021.06.26 -
Քաղաքական
Հետընտրական կրքեր՝ Հայաստանում. ընդդիմությունը միավորվում է, ընտրության արդյունքը վիճարկվում՝ ՍԴ-ում
21:0521.06.26 -
Տարածաշրջան
Բացառիկ ռեպորտաժ՝ Հորմուզից. Ծովինար Բարխուդարյանի բացահայտումները՝ Բանդար Աբբասից՝ Հորմուզի նեղուց
20:4521.06.26 -
Հասարակական
Բողոքի ակցիա Գեղաշենում. բնակիչները դեմ են ավազի հանքի հնարավոր վերաբացմանը
20:0021.06.26 -
Հասարակական
Հուզիչ վերադարձ՝ Էջմիածին. մեկ տարվա ընդմիջումից հետո Բագրատ Սրբազանը պատարագի է եղել Մայր տաճարում
19:3021.06.26 -
Միջազգային
Թուրքիան բացում է խաղաքարտերը. «Թրամփի ուղին»՝ վիրտուա՞լ, «թուրանական միջանցքը» իրակա՞ն նախագիծ
16:4221.06.26 -
Քաղաքական
Երևանի և Կիևի որդեգրած քաղաքական գիծը շատ ավելի նման է, քան շատերը կցանկանային խոստովանել. Ամստերդամ
15:2121.06.26 -
Հասարակական
Ավան-Առինջում՝ «Chevrolet»-ը «Այգի» ռեստորանի մոտ տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն
12:3921.06.26 -
Հասարակական
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
11:2921.06.26 -
Հասարակական
Արագածոտնի մարզում բախվել են «Chevrolet Volt»-ը և «Opel»-ը․ կա 1 զnh, 6 վիրավnր
11:0021.06.26 -
Հասարակական
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
10:4221.06.26 -
Աշխարհ
Լարվածության, սթրեսի դեմ՝ մանուշակագույն հրաշք. ի՞նչ գաղտիքներ է թաքցնում լավանդան
10:2821.06.26 -
Հասարակական
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե. Լևոն Ազիզյան
10:0721.06.26 -
Աշխարհ
Էդինբուրգում հինգ մարդ է տուժել մուսուլմանների վրա կատարված հարձակումների հետևանքով
23:1520.06.26 -
Միջազգային
Պատերազմը դադարեցնելու հուշագրի ստորագրումից հետո ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղի՞ են մտնում
22:4720.06.26 -
Միջազգային
Իրանի իշխանությունները կարծում են, որ Թրամփը չի համարձակվի վերսկսել պատերազմը․ AP
22:1520.06.26 -
Հասարակական
Վարի գնաց ունեցվածքը. կարկուտը ոչնչացրել է գրեթե ամբողջ բերքը Հայկավանում
21:5020.06.26 -
Միջազգային
Իրանական բարձրաստիճան պատվիրակությունը մեկնել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի հետ հուշագիրը քննարկելու
21:3920.06.26 -
Քաղաքական
Ցայտնոտի մեջ է Փաշինյանը, հանգիստ չէ Ալիևը. ընդդիմությունը բացահայտում է պատճառները
21:1520.06.26 -
Հասարակական
Արզնու խճուղում բախվել են «Nissan Tiida»-ն ու «Toyota Camry»-ն. «Nissan»-ը գլխիվայր շրջվել է. կա վիրավոր
20:4520.06.26 -
Հայլուր
Հայլուր 20:30 Կրակոցներ են նորից հնչել Երևանում. չորս վիրավոր կա, մեկ ձերբակալված
20:3020.06.26 -
Հասարակական
7 տարեկան Նարեին հուղարկավորել են Հովտաշենում. նրա քրոջը՝ 13-ամյա Նարինեին, դեռ որոնում են Փամբակում
20:0020.06.26 -
Հասարակական
Լուսավորչի մասունքը Բյուրավանում․ Ռուբեն եպիսկոպոսը կոչ արեց լուսավորել հոգիները
19:3020.06.26 -
Միջազգային
Զելենսկին սպառնում է Լուկաշենկոյին, ապտակ է ստանում բարեկամ Լեհաստանից. օդային մարտերը թեժանում են
19:1520.06.26 -
Հասարակական
Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը հարվածել է կայանված մեքենաներին․ կա կողաշրջված ավտոմեքենա
19:0020.06.26 -
Տարածաշրջան
Մենք չենք հավակնում ուրիշի տարածքներին, բայց թույլ չենք տա ոտնահարել մեր իրավունքները. Էրդողան
18:4620.06.26 -
Միջազգային
Թրամփը Իտալիայի վարչապետին մեղադրել է անշնորհակալության և «իր վարկանիշը բարձրացնելու» փորձերի մեջ
18:3620.06.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Գետում խեղդված աղջնակին հուղարկավորել են. նրա քրոջ որոնումները շարունակվում են
18:3020.06.26 -
Հայաստան
Հայաստանի ԶԼՄ-ների ասոցիացիան պահանջում է անհապաղ վերադարձնել «7or.am»-ի տեխնիկական միջոցները
18:1520.06.26 -
Միջազգային
Թրամփի վիրավորանքը, իտալացիների զայրույթը. ԱՄՆ-Իտալիա դիվանագիտական բախում
18:0020.06.26 -
Միջազգային
Վենսը կարող է մեկնել Շվեյցարիա՝ Իրանի պատվիրակության հետ բանակցությունների
17:4520.06.26 -
Քաղաքական
Մարդիկ իրենց հոգեվարքը փորձում են պրոյեկտել այլ մարդկանց վրա. Ռոբերտ Քոչարյան
17:1720.06.26 -
Իրավական
Երևանում հնչած կրшկոցների հետևանքով 4 մարդ տեղափոխվել է հիվանդանոց. ձերբակալված կա
16:4520.06.26 -
Քաղաքական
Այդ մարդը պիտի աշխատի կառավարության պահակ, ոչ թե կառավարության ղեկավար. Ռոբերտ Քոչարյան
15:4520.06.26 -
Քաղաքական
Նիկոլ Փաշինյանը քարոզարշավն անց է կացրել ատելության խոսքի ներքո. Ռոբերտ Քոչարյան
13:4520.06.26 -
Քաղաքական
Մի քանի հարյուր հազար թոշակառու ստացել է բյուջետային կաշառք. Ռոբերտ Քոչարյան
13:3320.06.26 -
Քաղաքական
Փաշինյանի վախերը՝ ոչ լեգիտիմ ընտրություններից հետո. իշխանափոխության ի՞նչ սցենար է տեսնում Քոչարյանը
13:2820.06.26 -
Միջազգային
Ուկրաինայի՝ ԵՄ անդամակցության հարցում Հունգարիան կոշտացնում է դիրքորոշումը
11:1520.06.26 -
Հասարակական
Նոր մանրամասներ՝ «Միսիս Եվրոպա 2022»-ում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանի վթարի դեպքից
10:4520.06.26 -
Մամուլի տեսություն
Փաշինյանին հեռացնելու համար հետընտրական կոալիցիա է ձևավորվում. «Հրապարակ»
10:0020.06.26 -
Մամուլի տեսություն
Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ»
09:4520.06.26 -
Մամուլի տեսություն
Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ»
09:3820.06.26 -
Մամուլի տեսություն
ՀԷՑ-ի շուրջ նոր փուլ է սկսել կառավարությունը. ինչ է պլանավորել իշխանությունը. «Ժողովուրդ»
09:3020.06.26 -
Մամուլի տեսություն
Մարաշում առանձնատուն, ևս 2 բնակարան. ի՞նչ ունեցվածք դիզեց ՔՊ-ական Լենա Նազարյանը ԱԺ-ից հեռանալուց առաջ . «Ժողովուրդ»
09:2520.06.26 -
Մամուլի տեսություն
Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ»
09:2020.06.26 -
Մամուլի տեսություն
Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը. «Փաստ»
09:1520.06.26 -
Հասարակական
«Հայաստանի պատմության մեջ սրանից ավելի ապալեգիտիմ «ընտրություններ» չեն եղել»․ Ռուբեն Մելիքյան
23:3919.06.26 -
Քաղաքական
Սամվել Կարապետյանի հետ անձնական մտերմություն երբեք չենք ունեցել․ Ռոբերտ Քոչարյան
23:2719.06.26 -
Հասարակական
Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը
23:0019.06.26 -
Քաղաքական
Եթե քո քաղաքականությունը չփոխվի, ուրեմն Ռուսաստանի դիրքորոշումը մնալու է նույնը. Ռոբերտ Քոչարյան
22:4419.06.26 -
Քաղաքական
Եթե այդքան ռեսուրս կիրառվեր Խաչիկ գյուղից մեկի համար, Փաշինյանից շատ տոկոս կհավաքեր․ Ռոբերտ Քոչարյան
22:3919.06.26 -
Քաղաքական
Երբ ռեժիմն ունի բռնապետական հակումներ, դժվար է գնահատել իրական տրամադրությունը․ Ռոբերտ Քոչարյան
22:3719.06.26 -
Իրավական
Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն
21:3619.06.26 -
Քաղաքական
Իրենք, որ թռնող են՝ մտածում են, թե նման վարքագիծ կարող են դրսևորել նաև ուրիշները․ Ռոբերտ Քոչարյան
21:2019.06.26 -
Հասարակական
Առասպել՝ եվրոպական շուկայի մասին. ծիծաղելի են համարում գյուղատնտեսները «արտահանման ուղեցույցը»
21:1619.06.26 -
Քաղաքական
Ես որպես նախագահ 2004 թվականին վավերացրել եմ կառավարության որոշումը, վերջ․ Ռոբերտ Քոչարյան
21:0919.06.26 -
Քաղաքական
Ընտրությունների արդյունքը վիճարկող քաղաքական ուժերի թիվը հասավ յոթի. դիմումներ են ներկայացվել ՍԴ
20:5819.06.26 -
Հասարակական
Սարսափելի է երկու աղջիկներին մի օրում կորցրած մոր վիճակը. Փամբակի անսանձ ջրերում փնտրում են Նարինեին
20:0819.06.26 -
Հասարակական
Դատարանը Թալինի եկեղեցու զավթման ժամանակ ոստիկանության անգործությունը ոչ օրինաչափ է ճանաչել
19:2219.06.26 -
Քաղաքական
Ընդդիմության համախմբման շուրջ առողջ քննարկումների մասին է հայտնել «Հայաստան» դաշինքը
19:0919.06.26 -
Քաղաքական
ԵՄ-ն Հայաստանին հատկացրել է 34 միլիոն եվրո՝ առևտրի սահմանափակումները մեղմելու համար
18:5819.06.26 -
Միջազգային
Իսրայելն ու «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ. այն ուժի մեջ կմտնի այսօր
17:4219.06.26 -
Քաղաքական
ԲՀԿ-ն հարգանքով է վերաբերվում Սամվել Կարապետյանի կոչին, պաշտոնական դիրքորոշում դեռևս չկա
17:3619.06.26 -
Հասարակական
Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. նա այլևս ազատ է. «Իշխանություն»
17:0019.06.26 -
Հասարակական
Հունիսի 23–ին մեկնարկում է առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման 2-րդ՝ հիմնական փուլը
16:4319.06.26 -
Քաղաքական
Փաշինյանը ջախջախեց Արցախյան բանակցությունները՝ դա հիմնավորելով կեղծ պնդմամբ. Արթուր Խաչատրյան
16:1819.06.26 -
Հասարակական
Ուղիղ I Ընդդիմադիր ուժերը դիմում են ՍԴ՝ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
15:5919.06.26 -
Հասարակական
Վտարում են քաղաքացի Հովհաննես Ասատրյանի ընտանիքին իրենց բնակարանից․ քաղաքացին իրավական օգնության կարիք ունի
15:4019.06.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Ռուսաստանի հուժկու պատասխանը՝ Մոսկվայի վրա ուկրաինական հարձակմանը
15:3019.06.26 -
Տարածաշրջան
Մինչև 2030 թվականը սպասվում է Զանգեզուրի միջանցքի բացումը. Թուրքիայի տրանսպորտի նախարար
15:2319.06.26 -
Հասարակական
Ավտովթարից մահացել է «Միսիս Եվրոպա 2022» մրցույթում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանը
14:5419.06.26 -
Հասարակական
Հորս քաղաքական հայտարարությունները հիմք են դարձել ինչ-որ նոր քրեական գործի
14:1519.06.26 -
Հասարակական
Քաղաքական գործերով մեղադրող դատախազ Հայկ Ավետյանը ֆեյսբուքում ակնհայտ քաղաքական դիրքորոշում է ցուցաբերում
13:0919.06.26 -
Իրավական
Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել (տեսանյութ)
12:5819.06.26 -
Հասարակական
Մինչ ՔՊ-ն թիրախավորում է ընդդիմադիրներին, Ադրբեջանում խոսում են իրենց՝ ՀՀ-ում բնակեցման մասին․ Մուրազի
12:5019.06.26 -
Հասարակական
Այսօր՝ մինչև ժամը 19.00-ն, փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
12:3919.06.26 -
Հասարակական
ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանը վերջին 5 տարում 6 անշարժ գույք է ձեռք բերել
12:1719.06.26 -
Հասարակական
Լոռու մարզում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
11:5219.06.26 -
Քաղաքական
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմել է ՍԴ՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները
11:3719.06.26 -
Հասարակական
Վրաց-հայկական սահմանը հատելուց հետո ուղևորների մոտից հայտնաբերվել է 7 մլն ռուբլի գումար
11:3019.06.26 -
Հասարակական
Փամբակ գետում շարունակում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները․ ներգրավված են ԱԹՍ-ներ
10:3819.06.26 -
Մամուլի տեսություն
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել. «Ժողովուրդ»
10:0919.06.26 -
Մամուլի տեսություն
ԱԱԾ-ն տվյալ չունի․ ի՞նչ էր «Ադրբեջանից Հայաստան փոխանցված 211 միլիոն դոլարը. «Ժողովուրդ»
10:0019.06.26 -
Մամուլի տեսություն
Ինչ է Փաշինյանը խոստանում Ալիևին Սահմանադրությունը չփոխելու դիմաց. «Հրապարակ»
09:3919.06.26 -
Հասարակական
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23:0718.06.26 -
Հասարակական
18-ամյա վարորդը «ՎԱԶ 21099»-ով վրաերթի է ենթարկել 70-ամյա հետիոտնի. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
22:5418.06.26 -
Իրավական
Բագրատ սրբազանի տնային կալանքը 3 ամսով երկարաձգեց. նա կարող է մասնակցել պատարագների
22:1518.06.26 -
Քաղաքական
Հիմա էլ ԱԺ-ում ընդդիմության դրած Արցախի մի քանի փոքր դրոշներն եմ մեղավոր․ Ռոբերտ Մարգարյան
22:0018.06.26 -
Տնտեսական
Ռուսական սահմանափակումները թանկ են նստում. կփրկե՞ն եվրոպական ստանդարտները հայ այգեգործներին
21:4518.06.26 -
Միջազգային
ԵՄ-ն Ուկրաինայում հակամարտության մասնակից է և չի կարող միջնորդ լինել․ Կայա Կալլաս
21:3018.06.26 -
Քաղաքական
Երբ ժողովուրդը ճիշտ համարի, ոտքի կկանգնի, և դա կլինի մեկ անգամ ու վերջնական․ Նարեկ Կարապետյան
21:2118.06.26
Արցախը հիմա կարևորագույն գաղափար պետք է դառնա հայության համար. Դավիթ Բաբայանն ամփոփել է ԱՄՆ այցի արդյունքները
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը մանրամասներ է ներկայացրել Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած այցի վերաբերյալ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Դավիթ Բաբայանը ներկայացրել է այցի նպատակներն ու արդյունքները:
«Մեր արտաքին քաղաքականության պետականաշինության հիմքում հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդումն է՝ որպես առանցքային բաղադրամաս, գաղափար։ Այս տեսանկյունից մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում աշխարհասփյուռ հայության հետ կապերի ընդլայնմանը, խորացմանն ու այդ հարաբերությունների բարձր մակարդակի ապահովմանը։ Պարտավոր ենք մեր կապերը միշտ ամուր պահել սփյուռքի հետ։
Ամերիկայի Միացյալ Նահանգների հայությունը միշտ ակտիվ դերակատարություն է ունեցել հայրենիքի շենացման, զարգացման, զորացման գործում։ Գրեթե չկա այնպիսի մի ծրագիր Արցախում, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի և այլ խողովակներով սփյուռքահայությունը մասնակցած չլինի։
Բացի այդ, ամերկաբնակ մեր հայրենակիցները բազմաթիվ քաղաքական նախաձեռնություններ են իրականացրել միտված Արցախի ճանաչմանը ԱՄՆ տարբեր նահանգների, քաղաքների և այլ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից: Նման նախաձեռնությունների շնորհիվ նաև տարբեր հայանպաստ բանաձևեր են ընդունվել ԱՄՆ Կոնգրեսում, Սենատում։ Այսինքն, շատ մեծ աշխատանք է տարվել»,- ասաց Բաբայանը։
Նրա խոսքով՝ Արցախը հիմա կարևորագույն գաղափար պետք է դառնա հայության համար, իսկ արցախակենտրոնությունը պետք է լինի սփյուռքի հիմնասյունը։ «Ասվածն ամենևին չի նշանակում, որ մենք պետք է հրաժարվենք համազգային այլ հիմնարար նպատակներից՝ Ցեղասպանության ճանաչում և այլն, բայց տվյալ դեպքում արցախակենտրոնությունն առաջնահերթություն է: Պետք է փրկել Արցախը, որովհետև առանց Արցախի չի լինելու Հայաստան ու սփյուռք։ Այդ տեսակետից կարևոր հանդիպումներ ենք ունեցել նաև ԱՄՆ հասարակական, քաղաքական, վերլուծական շրջանակների հետ։
Մենք ներկայացրել ենք իրավիճակը մեր ավանդական բարեկամներին, որոնք շարունակում են պաշտպանել Արցախի ու հայության շահերը։ Հետևաբար, նաև շատ կարևոր է տեսնել, թե ինչ մոտեցումներ ունի ԱՄՆ-ն։ Մենք պետք է շատ իրատես լինենք։ Միամտությունը, առավել ևս արկածախնդրությունը շատ թանկ է արժենում և կարժենա աշխարհաքաղաքականության մեջ։
Պետք է շատ լավ պատկերացնենք տարբեր երկրների շահերը, մեր տեղն ու դերը այս ամենում, որպեսզի ճիշտ քայլեր ձեռնարկենք։ Ասեմ, որ ԱՄՆ-ն միակ երկիրն է, որը դեռևս կարող է զսպել Թուրքիայի ծավալապաշտական նկրտումները։ Բայց այդ առումով շատ քիչ ժամանակ է մնացել, որովհետև Թուրքիան մի քանի տարուց կլինի ամբողջովին ավտոնոմ աշխարհաքաղաքական խաղացող։
Չէի ցանկանա, որ կրկնվեր 1930-ականների Գերմանիայի օրինակը, երբ նույն ձևով տարբեր բևեռներ սատարել են նացիստներին, որպեսզի օգտագործեն Խորհրդային Միության դեմ, կամ հակառակը՝ Խորհրդային Միությունն է փորձել նույնն անել Արևմուտքի դեմ, իսկ վերջում տուժել են բոլորը։ Ներկան շատ նման է այդ իրավիճակին։ ԱՄՆ այցելությունը, իհարկե, որևէ ձևով չի նշանակում, որ մենք փոխում ենք ինչ-որ աշխարհաքաղաքական վեկտորներ։
Արցախը միշտ ունեցել է իր մոտեցումները, առաջին հերթին առաջնորդվելով համահայկական շահերով և սփյուռքի հետ ավանդական կապերով։ Հարկ է նշել, որ փաստորեն, Ռուսաստանը միակ երկիրն է, որն իսկապես ապահովում է արցախահայության անվտանգությունը, ինչն առանց ռուս խաղաղապահների հնարավոր չէ ։ Մյուս կողմից ԱՄՆ-ն միակն է, որը դեռևս կարող է քաղաքական եղանակներով զսպել Թուրքիային։ Սա է իրավիճակը։ Ընդհանուր առմամբ այցելությունը լայնորեն լուսաբանվել է, կարծում եմ, օգտակար է եղել»,- մանրամասնեց Արցախի արտաքին գործերի նախարարը։
Հարցին, թե գործնականում ի՞նչ արդյունքներ կարելի է ակնկալել ԱՄՆ-ում նման հանդիպումներից, Բաբայանը պատասխանեց.
«Մեր այցը համընկել էր ԱՄՆ-ում մի շարք այնպիսի նախաձեռնությունների հետ, ինչպիսիք՝ օրինակ, Կալիֆորնիայում պաշտոնապես ապրիլի 24-ը որպես Ցեղասպանության հիշատակի օր ընդունելն էր, ինչպես նաև տարբեր բանաձևեր, նախագծեր են ներկայացվել , որոնք դատապարտում են ադրբեջանական ագրեսիան, կոչ են անում ԱՄՆ-ին կասեցնել Ադրբեջանին տրամադրվող համապատասխան օգնությունը և այլն։ Այս ամենը նշանակում է, որ, մենք պետք է աշխատենք մեր բարեկամների, բարի կամքի տեր մարդկանց հետ, որպեսզի զսպվեն Թուրքիայի և Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները։ Դա երկարատև գործընթաց է, բայց նույնպես կարևոր ուղղություն է»։
Արցախի ԱԳ նախարարի կարծիքով Արցախի վարկանիշն աննախադեպ բարձր է սփյուռքում։ «Արցախն իսկապես Սփյուռքի համար սրբություն է, սա շատ լավ է։ Եթե մեզ հաջողվի արցախակենտրոնությունը դարձնել համազգային համախմբման հիմք, շատ ավելի մեծ հնարավորություններ կունենանք փրկելու հայրենիքը։ Արցախի հետ տեղի ունեցածը, և ընդհանրապես այն, ինչ տեղի է ունենում Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիվ քաղաքականության հետևանքով, շատ մեծ ցավ է առաջացրել նաև այնտեղ։ Բայց ես ապատիա չտեսա, այլ ընդհակառակը՝ մեծ ձգտում, որ վերակենդանանք»,- ասաց Դավիթ Բաբայանը։
-
11:30
20.06.26
Երևանի Ֆրանսիայի հրապարակից հեռացրել են Արցախի դրոշը. Նարե Սիմոնյան
Կարդալ ավելին
-
17:43
18.06.26
Ադրբեջանական վարչակարգի կողմից ոչնչացվել է Հայրենական մեծ պատերազմում զոհված այգեստանցիների հիշատակը հավերժացնող հուշարձանը
Կարդալ ավելին
-
16:10
11.06.26
Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել
Կարդալ ավելին
-
22:00
09.06.26
Արցախի ժողովրդի պայքարը չի ավարտվել․ այն շարունակվում է․ Նժդեհ Իսկանդարյան
Կարդալ ավելին