Լրահոս
Արցախ
09:58
08.09.22
218

Արցախում ստեղծվել է նոր շարժում

Img default alt hy

«Հրապարակ» թերթը գրել է. «Արցախում ստեղծվել է ապաքաղաքական շարժում՝ «Հանուն Արցախի պաշտպանության» անունով։ Շարժումը հավակնում է դառնալ նոր «Ղարաբաղ կոմիտե» կամ «Արցախյան շարժում-2» և կրկին միավորել համայն հայությանը: Գլխավոր նպատակն է՝ որևէ պարագայում թույլ չտալ, որ Արցախը կրկին բռնակցվի Ադրբեջանին։ Շարժման գաղափարն ապակուսակցական անհատներինն է, սակայն մեզ ասացին, որ շարժմանը կարող են միանալ նաև կուսակցականներ։

Համակարգող խորհրդի անդամներից է Արցախի ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչ Արմեն Պետրոսյանը, ով ակտիվ ներգրավված է շարժումն ընդլայնելու աշխատանքներում։ Նրանք համայնքներում ակտիվ հանդիպումներ են կազմակերպում մարդկանց հետ, շեշտում, որ ստեղծված իրավիճակը պահանջում է միասնականություն, ու պետք է համախմբվել ոչ թե քաղաքական ուժերի, անհատների շուրջ, այլ գաղափարի՝ ինչպես 1988-ին էր։ Շարժման օրակարգում չկա  իշխանափոխության ծրագիր, այլ համաժողովրդական ցասման միջոցով փորձելու են ազդել իշխանությունների որոշումների վրա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։