Լրահոս
Արցախ
12:49
03.10.22
158

Արցախն իսկապես շատ «ծանր» է. Դավիթ Բաբայան

Img default alt hy

Արցախն իսկապես շատ «ծանր» է, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։

«Այն վահան է, որը դարեր շարունակ պաշտպանել է Հայաստանը և ապահովել հայ ժողովրդի անվտանգությունը։ Իսկ վահանը ծանր է լինում։ Ընդ որում, Արցախը ոչ միայն ռազմավարական ու աշխարհաքաղաքական վահան է, այլև բարոյական ու արժեքային վահան։ Բայց կարո՞ղ է նման ծանրությունը բեռ լինել։ Վահանը բեռ համարող ժողովուրդը դատապարտված է, և պատմությունը նման բազմաթիվ օրինակներ գիտի»,- գրել է նախարարը։