Լրահոս
Արցախ
16:00
04.10.22
79

Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Img default alt hy

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 4-ին Ստեփանակերտի քաղաքապետի և շրջանների վարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։

Քննարկվել են քաղաքաշինական ծրագրերին, գյուղատնտեսական սեզոնային աշխատանքներին և տեղերում առկա սոցիալ-տնտեսական խնդիրներին ու դրանց լուծման հարցում պետական և համայնքային կառույցների փոխլրացված համագործակցությանը վերաբերող հարցեր:

Խորհրդակցությանը մասնակցել է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը: