Լրահոս
Արցախ
22:39
08.09.22
134

Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել հասարակական հատվածի մի խումբ ներկայացուցիչների հետ

Img default alt hy

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 8-ին հանդիպում է ունեցել հասարակական հատվածի մի խումբ ներկայացուցիչների հետ։

Քննարկվել են Արցախի Հանրապետության Նախագահին կից հանրային խորհրդի՝ որպես խորհրդակցական մարմնի ստեղծման կազմակերպչական-իրակավան հարցերն ու կանոնադրության նախագիծը։

Շահագրգիռ քննարկումների արդյունքում ուղենշվել են հանրային խորհրդի ձևավորման և գործունեության ծավալման ժամկետները, սկզբունքներն ու կարգը: