Լրահոս
Արցախ
19:15
05.07.22
206

Արայիկ Հարությունյանն ընդունել է «Արցախյան պատերազմի վիրավորների միություն» ՀԿ ներկայացուցիչներին

Img default alt hy

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի  5-ին ընդունել  է «Արցախյան պատերազմի վիրավորների միություն» ՀԿ ներկայացուցիչներին՝ կազմակերպության նախագահ Դավիթ Բաբայանի գլխավորությամբ: Հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։ 

Քննարկվել են վիրավոր ազատամարտիկների սոցիալական խնդիրները, ինչպես նաև 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված ռազմաքաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակը։ 

Հանդիպման ընթացքում շոշափվել են նաեւ առկա  խնդիրների հաղթահարման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքին առնչվող հարցեր։ 

Նախագահ Հարությունյանն ընդգծել է ռազմական գործողությունների մասնակիցների իրավունքների պաշտպանության համար օրենսդրական նախաձեռնությունների անհրաժեշտությունը, ինչը թույլ կտա լուծումներ գտնել նոր իրավիճակին համապատասխան: