Լրահոս
Հասարակական
20:15
06.07.22
172

Արարատի մարզում բախվել են Ջրահովիտ գյուղի վարչական ղեկավարի Mercedes-ն ու Hayasa մոտոցիկլը. կա վիրավոր

Img default alt hy

Այսօր ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը  09:30 -ի սահմաններւոմ Այնթապ-Նոր Խարբերդ գյուղերի խաչմերուկում բախվել են Ջրահովիտ գյուղի բնակիչ, 43-ամյա Կարեն Ռուբենյանի վարած  Mercedes մակնիշի ավտոմեքենան և Այնթապ գյուղի բնակիչ, 31-ամյա Արամ Գրիգորյանի վարած Hayasa մակնիշի մոտոցիկլը: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով, մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը մարմնական  վնասվածքներով տեղափոխվել է Մասիսի բժշկական կենտրոն: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mercedes-ի վարորդ Կ. Ռուբենյանը  Ջրահովիտ գյուղի վարչական ղեկավարն է: