Լրահոս
Հասարակական
20:55
08.06.25
246

Արարատի մարզում բախվել են «Ford Transit»-ը ու մոտոցիկլը․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

Img default alt hy

Երեկ՝ հունիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Ոսկետափ գյուղում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 23-ամյա Արամ Ասատրյանի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան և 32-ամյա Գրիգոր Կարապետյանի վարած մոտոցիկլը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշջվել է, իսկ մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։