Լրահոս
Քաղաքական
20:46
10.11.25
241

Արարատ Միրզոյանը կմեկնի Դանիա

Img default alt hy

Նոյեմբերի 11-12-ն  Արարատ Միրզոյանն այցով կգտնվի Դանիայում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Միրզոյանը հանդիպում կունենա Դանիայի ԱԳ նախարար Լարս Լոկկե Ռասմուսսենի հետ: Ծրագրված են նաև այլ  հանդիպումներ և քննարկումներ:

Օրակարգում են ինչպես Հայաստան-Դանիա երկկողմ հարաբերությունների զարգացման, այնպես էլ ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցեր՝ հաշվի առնելով ԵՄ խորհրդում Դանիայի ընթացիկ նախագահությունը»,- ասվում է հաղորդագրությունում: