Լրահոս
Հասարակական
19:47
22.11.25
201

Արագածոտնի մարզում բախվել են «Ford Transit»-ը ու «Լադա»-ն․ վարորդներից մեկը վիրավոր է

Img default alt hy

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Երևան-Գյումրի Մ1 ավտոճանապարհի 35 կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 49-ամյա Յուրա Պ․-ի վարած «Ford Transit» մակնիշի և 34-ամյա Անդրանիկ Ա․-ի վարած Լադա մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Լադա»-ի վարորդ Անդրանիկ Ա․-ն, ով ամրակապված չլինելու պատճառով հայտնվել է մեքենայից դուրս, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։