Լրահոս
Քաղաքական
16:09
09.03.23
103

Արաբական աշխարհի հետ ՀՀ հարաբերությունները խաթարելու Բաքվի փորձերը Միրզոյանը անթուլատրելի է համարում

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը անթույլատրելի է համարում, կրոնական գործոնը շահարկելով, Հայաստանի և արաբական աշխարհի ջերմ հարաբերությունները խաթարելու Ադրբեջանի փորձերը: Այս մասին է նա խոսել թե՛ Արաբական Միացյալ Էմիրությունների պետնախարարի, թե՛ Լիբանանի իր պաշտոնակցի հետ հանդիպման ժամանակ: Դա է եղել նաև նրա ելույթի առանցքային թեման Արաբական պետությունների լիգայի խորհրդի` նախարարական մակարդակով 159-րդ նիստի ընթացքում: