Լրահոս
Միջազգային
16:50
06.07.22
130

ԱՊՀ-ի երկրների խաղերը տեղի կունենան Բելառուսի ինը քաղաքներում

Img default alt hy

2023 թվականին ԱՊՀ-ի երկրների խաղերը կընդունեն Բելառուսի ինը քաղաքներ: Հուլիսի 6-ին այդ մասին լրագրողներին հայտնել Է Բելառուսի սպորտի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Կովալչուկը, տեղեկացնում Է ՏԱՍՍ-ը:

«Մինսկում տեղի կունենան վոլեյբոլի, գեղարվեստական մարմնամարզության, թեթև ատլետիկայի, լողափային ֆուտբոլի, ժամանակակից հնգամարտի և գնդակային հրաձգության մրցումները, Մոլոդեչնոյում՝ լողափային վոլեյբոլի մրցաշարը, Գրոդնոյում՝ 3x3 բասկետբոլի և ծանր ատլետիկայի մրցումները, Սոլիգորսկում՝ մարզական ըմշամարտի, Բրեստում՝ ձեռնագնդակի մրցումները:

Օրշայում հանդես կգան բասկետբոլիստները և թաիլանդական բռնցքամարտի ներկայացուցիչները, Բորիսովում՝ տեղի կունենան մինի ֆուտբոլի մրցումները: Մոգիլյովում կմրցեն լողորդները և նետաձիգները, Ժլոբինում՝ հանդես կգան ձյուդոիստները և սամբիստները»,- ասել Է Կովալչուկը:

2023 թվականին ԱՊՀ-ի երկրների խաղերը տեղի կունենան օգոստոսի 3-ից մինչև 15-ը: