Լրահոս
Միջազգային
23:30
07.03.23
149

Անտեսանելի ձեռքը վայր չի դնում զենքը՝ Ուկրաինայում. Պուտին-Զելենսկի առաջին-վերջին հանդիպումից հետո

Անընդհատ ձախողվում են ուկրաինական ճգնաժամը հաղթահարելու նպատակով բանակցություններին աջակցելու ջանքերը: Իրենց 12 կետանոց խաղաղության առաջարկի մերժումից հետո Չինաստանում հակված են մտածել, որ «անտեսանելի մի ձեռք» նպաստում է հակամարտության ձգձգմանն ու բորբոքմանը։

Չինաստանի արտգործնախարարը չի ասել, թե ում ձեռքը նկատի ունի, բայց տողատակում կարելի է կարդալ դժգոհություն Արևմուտքի գործողություններից: