Լրահոս
Առողջապահական
20:00
03.10.22
239

Անօդակյաց վարակ. հյուսվածքների վնասումը՝ հիվանդության սրման վտանգ

Img default alt hy

«Aysor.am»-ը գրում է.

«Անօդակյաց վարակը (գազային վարակ, գազային փտախտ, չարորակ այտուց) վերքերի վարակումն է անօդակյաց հիվանդածին մանրէներով, քանի որ այդ մանրէներն ընդունակ են ապրել միայն թթվածնազուրկ միջավայրում։

Հիվանդության ժամանակ հաճախ առաջանում են վերքեր (հիմնականում՝ ստորին վերջույթների և նստատեղի) հողից, փոշուց կեղտոտվելուց, որտեղ համարյա միշտ առկա են հարուցիչներ։

Ավելի շատ վարակվում են ջլատված հյուսվածքները, որոնցում արյունատար անոթների վնասման հետևանքով դադարում է թթվածնով հարուստ արյան հոսքը։ Անօդակյաց վարակի համար բնորոշ է փափուկ հյուսվածքներում արագ առաջացող գազաբշտիկներով այտուցը, այնուհետև` հյուսվածքների մեռուկացումը:

Վարակման առաջին ախտանշաններն են՝

վերքում ցավի և հյուսվածքներում ճնշման զգացում,

այտուց, ջերմաստիճանի բարձրացում:

Այս ախտանիշները նկատելի են դառնում վարակվելուց 1-2 օր, իսկ երբեմն` մի քանի ժամ անց: Անօդակյաց վարակը շատ վտանգավոր է, ուստի նույնիսկ փոքր կասկածի դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի և խուսափել ինքնաբուժությամբ զբաղվելուց»: