Լրահոս
Քաղաքական
19:00
03.10.22
135

Աննա Վարդապետյանի թեկնածուն կտրվել է քննությունից

Img default alt hy

«Armlur.am»-ը գրում է․

«Նորանշանակ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ցանկալի թեկնածուներից մեկը չի կարողացել տեղափոխվել ՀՀ գլխավոր դատախազություն և նշանակվել դատախազի տեղակալ: Այս հանգամանքը խիստ զայրացրել է Աննա Վարդապետյանին, որ նրա ցանկալի թեկնածուին կտրել են քննությունից և նա խիստ վրդովվել է, թե ինչպես է Գլխավոր դատախազության որակավորման հանձնաժողովը իր ցանկալի թեկնածուին կտրել քննությունից: Իսկ ով է եղել Աննա Վարդապետյանի ցանկալի թեկնածուն, որին նա չի կարողացել տեղափոխել դատախազություն:

Աննա Վարդապետյանը ցանկացել է իր տեղակալ բերել և նշանակել ՀՀ քննչական կոմիտեի Երևանի Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի նախկին պետ Հակոբ Գևորգյանին։ Արդյունքում, Գևորգյանը դիմում է ներկայացրել որակավորման հանձանժողով և քննություն հանձնել, սակայն սեպտեմբերի 29-ին կտրվել է քննությունից։

Ասել է թե դատախազությունում եղել է կոնկրետ անձ, որը Աննա Վարդապետյանին հակադրվել է, իսկ թե ով է նա, մանրամասները կներկայացնենք մի փոքր ուշ: Իսկ թե ինչ կլինի հետո, հետևենք զարգացումներին: Ի դեպ գլխավոր դատախազի ցանկալի թեկնածուն`Երևանի Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի նախկին պետ Հակոբ Գևորգյանը 2019-ին մարդ էր գցել մեքենայի տակ բժշկական ինստիտիուտի մոտ, սակայն այդպես էլ մութ մնաց, թե ինչ պատասխանատվություն կրեց այդ դեպքով»: