Լրահոս
Հասարակական
14:25
08.09.22
125

«Անմիտ միտք». ԿԳՄՍ նախարարը՝ ԵՊՀ շենքը հյուրանոց դարձնելու լուրերի մասին

Կառավարության նիստից հետո «անմիտ միտք» է անվանել ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը մամուլում շրջանառվող տեղեկությունը, թե բուհերը Աշտարակ տեղափոխելու նախաձեռնության տակ թաքնված է ԵՊՀ շենքը վաճառելու և հյուրանոց դարձնելու հեռահար նպատակը: Դումանյանը վստահեցրել է, որ այդ շենքը շարունակելու է պատկանել մայր բուհին: