Լրահոս
Միջազգային
21:30
09.09.22
137

«Անմահ» թագուհու մահը. Մեծ Բրիտանիան հրաժեշտ է տալիս Եղիսաբեթ Երկրորդին

Մեծ Բրիտանիայի թագավորական գահը ժառանգել է մի մարդ, որ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը՝ 2015 թվականի ապրիլի 24-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով եղել է Թուրքիայում ու զինվորական համազգեստով մասնակցել Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին նվիրված տոնակատարություններին: Արքայազն Չարլզին թագադրումից հետո պետք է կոչել Կարլ Երրորդ: 

Իհարկե, աշխարհը դեռ սգում է 70 տարի բրիտանական միապետությունը ղեկավարած Եղիսաբեթ Երկրորդ թագուհու մահը, բայց գահը ոչ մի վայրկյան չի կարող թափուր մնալ, ուրեմն՝ թագուհին մահացավ, կեցցե թագավորը: