Լրահոս
Միջազգային
00:00
12.06.22
323

Անկարայում տեղատարափ անձրևները կաթվածահար են արել քաղաքը

Img default alt hy

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղատարափ անձրևները կաթվածահար են արել քաղաքային բնակիչների կյանքը։ Anadolu գործակալության փոխանցմամբ՝ չդադարող անձրեւների հետեւանքով մեկ մարդ է մահացել։

Նշվում է, որ հորդառատ անձրևների հետևանքով քաղաքի մեծ մասի ավտոճանապարհները հեղեղվել են։ Որոշ փողոցներում ու բուլվարներում խաթարվել է երթևեկությունը։ Անձրևից և սելավից ամենաշատը տուժել է Չանկայայի տարածքը։