Լրահոս
Սպորտ
16:37
09.09.22
137

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջիկա խաղերը հետաձգվել են՝ որպես հարգանքի տուրք Եղիսաբեթ 2-րդ թագուհու հիշատակին

Img default alt hy

Անգլիայի Պրեմիեր լիգայի՝ առաջիկա օրերին նախատեսված բոլոր հանդիպումները հետաձգվել են:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պրեմիեր լիգայի ղեկավարությունը հայտնել է, որ այդ քայլով հարգանքի տուրք են մատուցում Անգլիայի Եղիսաբեթ 2-րդ թագուհու հիշատակին, ով մահացել է սեպտեմբերի 8-ին:

Հետաձգվել են ինչպես հանգստյան օրերի բոլոր հանդիպումները, այնպես էլ երկուշաբթի երեկոյան նախատեսված խաղը:

Պրեմիեր լիգան հետաձգված տուրի անցկացման ժամկետների մասին հանդես կգա հավելյալ հայտարարությամբ: