Լրահոս
Իրավական
15:07
05.10.22
84

Անդրանիկ Փիլոյանի և մյուսների գործն ուղարկվել է դատարան

Img default alt hy

Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը Գլխավոր դատախազությունը հաստատել և ուղարկել է դատարան։ Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։

Ըստ մեղադրանքի՝ Անդրանիկ Փիլոյանը, վերջինիս խորհրդականը, ինչպես նաև ԱԻ նախարարության 10-ից ավելի աշխատակիցներ, այդ թվում`  տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, դրան օժանդակելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու, խարդախության եղանակով խոշոր չափերով հափշտակություն կատարելու, ինչպես նաև խոշոր և առանձնապես խոշոր չափերով ապօրինի վարձատրություն ստանալու, տալու և այլ չարաշահումների մեջ:

Փիլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (կաշառք ստանալը)։