Լրահոս
Հասարակական
15:38
13.06.22
79

Անցած 3 օրվա ընթացքում արձանագրվել է 47 վթար. 3 մարդ մահացել է, 88-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ

Img default alt hy

Ըստ ոստիկանության՝ հունիսի 10-ից 13-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 128 դեպք, որից 14-ը՝ նախկինում կատարված։

Հայտնաբերվել են 5 անհետ կորած, 16 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 6 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 12, խարդախության և ճանապարհատրանսպորտային պատահարի 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 47 պատահար. 3 մարդ զոհվել է, 88-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: