Լրահոս
Հասարակական
11:45
11.03.23
85

Անահիտ Ավանեսյանը ԿԽՄԿ պատվիրակության հետ քննարկել է Արցախ դեղորայքի տեղափոխման հետ կապված դժվարությունները

Img default alt hy

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է ԿԽՄԿ պատվիրակությանը` հայաստանյան պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի գլխավորությամբ:

Քննարկվել է Արցախում հումանիտար իրավիճակը և դեղորայքի տեղափոխման հետ կապված դժվարությունները:  

«Թեև Կարմիր Խաչի աջակցությամբ 100 քաղաքացի տեղափոխվել է Հայաստան անհետաձգելի բուժօգնություն ստանալու, իրավիճակը չի փոխվել և փակ ճանապարհի պայմաններում  մարդկանց առողջապահական կարիքները մնում են չլուծված» ,- նշել է նախարարը:

Քննարկվել են նաև դատաբժշկական-գիտագործնական հիմնարկները վերազինելու, կարողությունները հզորացնելու ծրագրերը և դրանց հավատարմագրման հարցում ԿԽՄԿ հնարավոր աջակցությունը: