Լրահոս
Քաղաքական
11:34
09.09.22
188

ԱՄՆ-ը ողջունում է Ադրբեջանում գերության մեջ գտնվող հինգ հայ զինծառայողների Հայաստանին վերադարձնելը

Img default alt hy

ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Նեդ Փրայսը Twitter-ում գրել է .

«Միացյալ Նահանգները ողջունում է Ադրբեջանում գերության մեջ գտնվող հինգ հայ զինծառայողների Հայաստանին վերադարձնելը:

Մենք ողջունում ենք հայ զինծառայողների վերադարձի լուրը, ինչը դրական իրադարձություն է հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացում։

Հուսով ենք, որ մյուս բոլոր ձերբակալվածները ևս շուտով կվերադառնան իրենց տները, և Ադրբեջանն ու Հայաստանը կշարունակեն քայլեր ձեռնարկել վստահության ամրապնդման և առկա տարաձայնությունների կարգավորման ուղղությամբ»։