Լրահոս
Միջազգային
17:54
14.07.25
150

ԱՄՆ-ը նոր զենքեր է տալիս Ուկրաինային՝ եվրոպական փողով. Պուտինից հիասթափվել է Թրամփը

Մի քանի ամիս առաջ Դոնալդ Թրամփը մեղադրում էր Զելենսկիին՝ ամերիկյան զենքը պարտքով վերցնելու և պարտքը չմուծելու համար։ Այսօր արդեն նա պատրաստ է Ուկրաինա ուղարկել նոր «Պատրիոտ» համակարգեր՝ մի կարևոր «բայց»-ով․ Ուկրաինան այս անգամ ամեն կոպեկի դիմաց պետք է վճարի: Կիևին փաստացի սպառազինությամբ աջակցող Թրամփը հրապարակավ մեղադրել է Պուտինին՝ առավոտյան գեղեցիկ խոսելու, գիշերները մարդկանց ռմբակոծելու համար։