Լրահոս
Միջազգային
15:00
03.10.22
95

ԱՄՆ-ում «Իեն» փոթորիկի զոհերի թիվը հասել Է 87-ի

Img default alt hy

ԱՄՆ-ում «Իեն» փոթորիկը 87 մարդու զոհվելու պատճառ Է դարձել Ֆլորիդայի և Հյուսիսային Կարոլինայի նահանգներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 3-ին հաղորդել Է NBC News-ը: Մասնավորապես, զոհվածներից 83-ը բաժին Է ընկել Ֆլորիդայի և 4-ը՝ Հյուսիսային Կարոլինայի նահանգներին: Մինչ այդ հաղորդվել Էր 77 մարդու զոհվելու մասին:

Բացի այդ, 746 հազար մարդ մինչև այժմ առանց Էլեկտրականության Է մնում Ֆլորիդայում: Միևնույն ժամանակ շարունակվում են որոնողա-փրկարարական աշխատանքները: «Մենք նախապես գործի ենք դրել ուժերի աննախադեպ մեծ ռեզերվ որոնողա-փրկարարական գործողություններ անցկացնելու համար»,-հայտարարել Է Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալության ղեկավար Դիանա Քրիսվելը:

Անհետ կորած Է համարվում ավելի քան տասը հազար մարդ: Իշխանությունների կարծիքով, նրանցից շատերը գտնվում են ապաստարաններում և չեն կարող կապի դուրս գալ Էլեկտրամատակարարման հետ կապված խնդիրների պատճառով: Շաբաթ օրը փոթորիկը կտրուկ թուլացել Է, երբ այն տեղափոխվել Է Վիրջինիայի հարավային մաս, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: