Լրահոս
Միջազգային
20:45
12.07.25
201

ԱՄՆ-ում ձերբակալել են Իրանի քաղաքացու

Img default alt hy

ԱՄՆ իշխանությունները ձերբակալել են Միացյալ Նահանգներում մշտապես բնակվող Իրանի քաղաքացու, որին ներկայացվել է ամերիկյան պատժամիջոցների շրջանցմամբ իր հայրենիք էլեկտրոնիկա արտահանելու մեղադրանք, հայտնում է ԱՄՆ արդարադատության նախարարությունը։ 

«Միացյալ Նահանգներում օրինական հիմունքներով մշտապես բնակվող Իրանի քաղաքացին ձերբակալվել է չորս դրվագից բաղկացած դաշնային մեղադրանքով։ Նա մեղադրվում է Միջազգային արտակարգ տնտեսական լիազորությունների մասին օրենքի (IEEPA) և Իրանի հետ  գործարքների իրականացման և պատժամիջոցների կիրառման կանոնակարգի (ITSR) խախտմամբ ԱՄՆ-ից Իրան անօրինական ճանապարհով էլեկտրոնիկա  արտահանելու համար»,- նշված է նախարարության տարածած մամուլի հաղորդագրությունում։

66-ամյա Բահրամ Մոհամմադ Օստովարին ձերբակալվել է Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանում։ Նա ղեկավարում է իրանական ինժեներական ընկերություն, որը Իրանի կառավարությանը մատակարարում է ազդանշանային և կապի համակարգեր, այդ թվում՝ երկաթուղիների համար։

Իրանցուն սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում։