Լրահոս
Միջազգային
17:40
05.10.22
131

ԱՄՆ ու Հարավային Կորեան 4 հրթիռով են պատասխանել Հյուսիսային Կորեայի արձակած հրթիռին

Միացյալ Նահանգների ու Հարավային Կորեայի զինված ուժերը 4 հրթիռ են արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ՝ ի պատասխան Հյուսիսային Կորեայի` երեկվա արձակած հրթիռի: 

Հյուսիսային Կորեան երեքշաբթի հրթիռ էր արձակել, որն անցել էր Ճապոնիայի վրայով և վայրէջք կատարել Խաղաղ օվկիանոսում՝ Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտուց դուրս: