Լրահոս
Միջազգային
23:53
04.07.22
122

ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Իրաքյան Քուրդիստանին

Img default alt hy

ԱՄՆ պետքարտուղարի մերձավորարևելյան հարցերով օգնական Բարբարա Լեֆը հեռախոսազրույց է ունեցել Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանիի հետ։

«Shantnews.am»-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդում է «Ermenihaber.am»-ը։

Պետքարտուղարի օգնականը վերահաստատել է ԱՄՆ-ի աջակցությունը հյուսիս-իրաքյան քրդական վարչակազմին։

«ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Քուրդիստանին՝ որպես միասնական, բարգավաճ և ժողովրդավարական Իրաքի մի մաս»,- ասել է ամերիկացի դիվանագետը։ Վերջինս հույս է հայտնել է, որ առաջիկայում այց կկատարի Իրաք։

Կողմերը քննարկել են նաև քաղաքական վերջին զարգացումներն Իրաքում։