Լրահոս
Տարածաշրջան
19:25
04.07.22
148

ԱՄՆ-ն կարող է կարևոր դեր խաղալ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործում. Ալիև

Img default alt hy

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին  շնորհավորել է Անկախության օրվա առթիվ և կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ն կարող է կարևոր դեր խաղալ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործում:

«ԱՄՆ-ը կարող է «զգալի ներդրում ունենալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման գործընթացում՝ հիմնված Բաքվի առաջարկած հինգ սկզբունքների վրա»,- ասել է Ալիևը։