Լրահոս
Միջազգային
23:31
06.01.26
292

ԱՄՆ-ն առաջընթաց է գրանցել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցում․ Ուիթքոֆ

Img default alt hy

Փարիզում ընթացող «Ցանկացողների կոալիցիայի» հանդիպման ժամանակ ԱՄՆ պատվիրակությունը առաջընթաց է գրանցել Ուկրաինայի երկկողմ անվտանգության երաշխիքների և տնտեսական վերականգնման ծրագրի հարցում:  Այս մասին X-ում գրել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը ։ 

«Մենք զգալի առաջընթաց ենք գրանցել աշխատանքի մի քանի կարևոր ոլորտներում, այդ թվում՝ երկկողմ անվտանգության երաշխիքների և տնտեսական բարգավաճման ծրագրի հարցում», - գրել է նա։