Լրահոս
Հայաստան
12:28
06.07.22
139

ԱՄՆ կոնգրեսականները կառավարությունից պահանջել են զեկույց 44-օրյա պատերազմում Ադրբեջանի կողմից արգելված զինատեսակների կիրառման վերաբերյալ

Img default alt hy

ԱՄՆ կոնգրեսականներ Թոնի Կարդենասն ու Բրեդ Շերմանը ներկայացրել են լրացում 2023 թվականի բյուջետային տարում Ազգային անվտանգության հատկացումների ակտին, որով կոչ են անում պաշտպանության պետքարտուղարությանը պետդեպի հետ խորհրդատվությամբ Կոնգրես ներկայացնել զեկույց 2020 թվականի ղարաբաղյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը:

Մասնավորապես, կոնգրեսականները պահանջել են, որ զեկույցը ներառի, թե Հայաստանի և թե Արցախի դեմ 2020 թվականին Ադրբեջանի կողմից կիրառված թուրքական անօդաչու թռչող սարքերում արդյոք օգտագործված են եղել ամերիկյան արտադրության սարքեր: Բացի այդ, զեկույցում պետք է ներկայացվի Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սպիտակ ֆոսֆորի, կլաստերային ռումբերի ու այլ արգելված զինատեսակների կիրառման, պատերազմում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից օտարերկրյա ահաբեկիչ վարձկանների ներգրավման մասին տեղեկություններ:

Վերոնշյալ 837-րդ լրացմանն իրենց աջակցությունն են հայտնել մոտ մեկ տասնյակ կոնգրեսականներ: