Լրահոս
Միջազգային
10:50
05.10.22
100

ԱՄՆ-ի Ronald Reagan ավիակիրը կվերադառնա Ճապոնական ծով ԿԺԴՀ-ի հրթիռի արձակումից հետո

Img default alt hy

ԱՄՆ-ի Ronald Reagan ատոմային ավիակիրը կվերատեղաբաշխվի Հարավային Կորեայից դեպի արևելք ընկած ջրերում՝ ի նշան ԿԺԴՀ-ի սադրանքներին դիմակայելու դաշնակիցների պատրաստ լինելու: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով հարավկորեացի զինվորականներին:

Հարավային Կորեայի զինված ուժերի շտաբների պետերի միավորված կոմիտեի տվյալներով՝ Ronald Reagan-ը կվերադառնա Ճապոնական ծով՝ ի նշան Հյուսիսային Կորեայի կողմից միջին հեռահարության բալիստիկ հրթիռի արձակմանը: Ավիակիրը ջրատարածքը լքել Է ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի մասնակցությամբ անցած շաբաթ համատեղ անցկացված ռազմա-ծովային վարժանքներից հետո:

Հոկտեմբերի 4-ին հարավկորեացի զինվորականները հայտնել են, որ Փհենյանը փորձարկել Է միջին հեռահարության հրթիռ: Նրանց խոսքով՝ արձակումը տեղի Է ունեցել հոկտեմբերի 4-ի առավոտյան Չագան հյուսիսային նահանգի Մուպեն-ռիից ժամը 07:23-ին (Երևանի ժամանակով 02:23-ին): Այն շուրջ 4,6 հազար կիլոմետր թռել անցել Է Ճապոնիայի վրայով և ընկել Խաղաղ օվկիանոսը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: