Լրահոս
Միջազգային
21:24
02.10.22
132

ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահների խորհրդականները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի շուրջ ստեղծված իրավիճակը

Img default alt hy

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի շուրջ ստեղծված իրավիճակը, «Shantnews»-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

Կողմերը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, Արևելյան Միջերկրածովյան վիճելի պահերի լուծման համար երկխոսության կարևորությունը և ՆԱՏՕ-ում Ֆինլանդիայի և Շվեդիայի ընդունման աշխատանքների շրջանակներում առաջընթացը, ՌԻԱ Նովոստի-ի փոխանցմամբ՝ ասված է հաղորդագրության մեջ: