Լրահոս
Շոու բիզնես
11:50
05.10.22
154

Ամերիկացի երգչուհի Լորետա Լինը վախճանվել Է 90 տարեկան հասակում

Img default alt hy

90 տարեկան հասակում վախճանվել Է ամերիկացի երգչուհի Լորետա Լինը, որը կատարում Էր քանթրի-երաժշտություն: Այդ մասին հաղորդել Է նրա ընտանիքը:

«Լորետա Լինն այս առավոտյան՝ հոկտեմբերի 4-ին, խաղաղությամբ հանգչել Է տանը, քնած ժամանակ»,-ասվում Է նրա ընտանիքի հայտարարության մեջ, որը հրապարակվել Է երգչուհու թվիթերյան Էջում: Լինն առավել հայտնի Է այնպիսի երգերով, ինչպիսիք են՝ Don՚t Come Home a՚ Drinkin՚-ը, I Wanna Be Free-ն, Cry Cry Cry-ն, Louisiana Woman-ը և Mississippi Man-ը: Նրա ժողովրդականության բարձրակետը 1960-1980-ական թվականներն Էին: Երգչուհին նշվել Է մի քանի «Գրեմմի» մրցանակներով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: