Լրահոս
Քաղաքական
18:10
09.03.23
213

Ամեն ժամանակաշրջան փոխում է հանրային հարաբերությունների ձևերն ու որակը․ Ստեփան Դանիելյան

Img default alt hy

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրել է․

«Ամեն ժամանակաշրջան փոխում է հանրային հարաբերությունների ձևերն ու որակը: Դա ունի և հեգոբանական, և տեխնոլոգիական, և բովանդակային պատճառներ:

Գաղտնիք չէ, որ Հայաստանում տարերային կերպով ձևավորվում են հանրային-քաղաքական նախաձեռնություններ, որոնք փորձում են վերագնահատել մեր անցյալն ու ներկան, նաև կազմակերպման նոր ձևեր ու նոր բավանդակություն գտնել:

Պետք է փաստենք, որ կուսակցությունները որպես հանրային-քաղաքական միավորումներ, որոնք քաղաքական կոնտենտ են ստեղծում ու մոբիլիզացնում են հանրությանը, արդեն անցած փուլ է: Կուսակցություններն ընդամենը կնիք ունեցող իրավաբանական անձիք են՝ ինչը թույլ է տալիս մասնակցել ընտրություններին, ոչ ավելին:

Նոր ձևավորվող խմբերի առջև խնդիր է դրված՝ վերածվել ցանցային կառույցի, ընդհանուր կոորդինացնող խորհրդի շնորհիվ ու հանրության համար դառնալ թափանցիկ : Դրա համար պետք են լեգիտիմ հարթակներ՝ բացահայտվելու ու լեգալ գործունեություն ծավալելու համար: Նաև, գտնել մեկ-երկու, շատ պարզ, շատ հստակ, միավորող նպատակ:

Calamitas virtutis occasio!»: