Լրահոս
Հասարակական
19:21
05.01.26
193

Ամանորը՝ խավարի մեջ. ինչո՞ւ է էլեկտրամատակարարումը կաթվածահար արել պետականացված ՀԷՑ-ը

Տարվա ամենալուսավոր տոներից մեկը Երևանի ու մարզերի հազարավոր բնակիչներ ստիպված են եղել խավարի մեջ դիմավորել: Տոնական աղցանները թափել են, երեխաներին տարել բարեկամների տներ, շատերը հիվանդացել են: Հոսանքազրկումների պատճառը, քաղաքացիների կարծիքով, ՀԷՑ-ի ոչ պրոֆեսիոնալ կառավարումն է: