Լրահոս
Քաղաքական
21:00
10.07.25
190

Ալիևը Փաշինյանին դրդում է ընդդիմախոսների վերջնական դեմոնտաժի․ Վարդան Բալյան

Img default alt hy

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Սկզբում պատվիրակությունների ընդլայնված կազմերով, հետո տետատետ 5 ժամ բանակցություններից հետո Փաշինյանն ու Ալիևը համաձայնություն են ձեռք բերում երեք կետերի շուրջ հետևյալ հաջորդականությամբ.

1. սահմանազատման և սահմանագծման աշխատանքների շարունակում,

2. Զանգեզուրի միջանցքի բացում և զարգացում,

3. Խաղաղության համաձայնագրի ստորագրում և հաստատում:

Ինչպես ասում են՝ մեկնաբանելու բան էլ չկա, ամեն ինչ առավել քան պարզ է ու հասկանալի: Ալիևը նախընտրական հաղթաթուղթ Փաշինյանին չի տա նախքան ընտրությունները՝ դրդելով վերջինիս շարունակել հայաստանյան քաղաքական դաշտի և քաղաքական ընդդիմախոսների վերջնական դեմոնտաժի:

Սա առավել քան կանխատեսելի ու տրամաբանական վարքագիծ է ադրբեջանցիների կողմից, որ առօրյա խոսակցական խոսույթում հայերեն թարգմանվում է կարճ ու համառոտ՝ կերեք իրար, մենք կսպասենք: