Լրահոս
Արտաքին քաղաքականություն
13:35
09.03.23
103

Ալիևը հույս ունի, որ Հայաստանին թույլ չեն տա՝ «կորցնել իր շանսը»

«Մենք հույս ունեք, որ միջազգային դերակատարները, որ փորձում են միջնորդի դեր ստանձնել, թույլ չեն տա Հայաստանին կորցնել իր շանսը»: Այսօր Բաքվում սկսված «Խաղաղությունն այսօր. սպառնալիքներ ու հույսեր» թեմայով ֆորումի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Նա պնդել է, որ Հայաստանը արդեն մեկ անգամ կորցրել է խաղաղ ճանապարհով հակամարտության լուծմանը հասնելու հնարավորությունը: