Լրահոս
Քաղաքական
22:10
05.10.22
99

Ալիևը համառում է. կտրուկ հայտարարություններ՝ Փաշինյանի հետ հանդիպումից առաջ

Ստեփանակերտ-Բաքու «քննարկման մեխանիզմ» ստեղծելու մասին խոսակցությունների ֆոնին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ չի պատրաստվում որևէ մեկի հետ քննարկել Արցախի հարցը, որովհետև, ըստ Ալիևի, Արցախի բնակիչները Ադրբեջանի քաղաքացիներ են: 

Ադրբեջանի նախագահը Ակնայում այսօր մեկնարկած քաղաքաշինական միջազգային համաժողովի ժամանակ հույս է հայտնել, որ «խաղաղության պայմանագրի» նախապատրաստումը երկար չի տևի: Իսկ եթե Հայաստանը ձգձգի բանակցությունները, սպառնացել է Ալիևը, «ևս մեկ շատ լուրջ սխալ թույլ կտա»: