Լրահոս
Հասարակական
11:10
08.09.22
109

Ալավերդի քաղաքում ավտոմեքենա է այրվել

Img default alt hy

Սեպտեմբերի 8-ին, ժամը 01։49-ին Լոռու մարզային Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Սանահին կայարանի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։15-ին, մարվել՝ 02։38-ին։ Այրվել է «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենան։