Լրահոս
Քաղաքական
20:06
02.07.22
137

Աղավնոն սպասում է պայքարի հրամանի, ոչ թե գյուղը լքելու

Ե՞րբ և որտե՞ղ է Հայաստանի իշխանությունը տվել իր համաձայնությունը, որ Ադրբեջանը կառուցի Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհը: 

Լաչինի միջանքը, Բերձորն ու հարակից գյուղերն ամբողջությամբ թշնամուն հանձնելու թեման բացած Հայատանի վարչապետը հղում է անում նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետին, որտեղ գրված է, որ երեք տարվա ընթացքում կողմերի համաձայնությամբ պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծը:

Բայց արդեն հայտնի է, որ Ադրբեջանն ուր որ է կավարտի ճանապարհի կառուցումը, որի նախագծի հաստատման մասին որևէ հրապարակային հայտարարություն չի եղել: