Լրահոս
Հասարակական
18:05
10.06.22
180

Ագաթանգեղոս փողոցից դեպի Խանջյան թունելի սկզբնամասում բախվել են Mercedes-ը, Volkswagen-ն ու Opel-ը

Img default alt hy

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:40 ի սահմաններում Ագաթանգեղոս փողոցում՝ Խանջյան փողոցից դեպի թունել տանող հատվածում, բախվել են  Mercedes, Volkswagen Pointer, Opel Astra մակնիշի ավտոմեքենաները: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: 

Վթարի փաստով պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը: